211652_close_icon
views-count54494 դիտում article-date 11:37 08-09-2022

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են BMW-ն, Volkswagen-ը և Mitsubishi-ն․ Mitsubishi-ի անվահեծանը կոտրվել է ու հայտնվել մայթին․ վիրավորը սիրված ու ճանաչված երգչի հարազատ աղջիկն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Մուրացան փողոցների խաչմերուկում բախել են BMW, Mitsubishi Pajero iO և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Տարոն Ներսիսյանը, Դավիթ Առաքելյանը, Նարեկ Հարությունյանն ու Գևորգ Սարգսյանը։

Բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Mitsubishi-ի հետեևի անվահեծանը կոտրվել է։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պեռ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և ավագ քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Վ․ Բաբաջանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը սիրված ու ճանաչված երգիչ Ալիկ Գյունաշյանի հարազատ աղջիկն է՝ Նոնա Գյունաշյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր