92373 դիտում
17:59 08-09-2022
Վարդենիսում ոստիկաններն իրականացրել են հատուկ օպերացիա. հայտնաբերվել է տնային պայմաններում պատրաստած «Արխանգելսկայա», «Ալֆա Լայն», «Աբսոլյուտ», «Չիստիե Ռոսի» օղիներ և «Արարատ» տեսակի կոնյակ. 28-ամյա արմավիրցին բերման է ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի), ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ, Գեղարքունիքի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վարդենիս քաղաքում ինչ-որ քաղաքացի կեղծ ակցիզային դրոշմանիշերով պիտակավորած կեղծ օղիներ է վաճառելու:
Տեղում ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ֆ. Ստեփանյանի գլխավորությամբ, գործի են անցնում ու իրենց տեսադաշտում են պահում Վարդենիս քաղաքի այն վայրերը, որտեղ որ, ըստ ոստիկանության Վարդնեիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների, պետք է ինչպես ժողովուրդն է ասում՝ «արաղը ցրեին»:
Վարդենիսի ոստիկանները, տեսնելով, որ արդեն տեղեկությունները հավաստի են և այսօր պետք է «արաղ ցրողը» գար Վարդենիս, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Ա. Մկրտչյանի հանձարարականով օպերացիան սկսվում է ու Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում բռնում են Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Կարապետ Օ.-ին:
Վերջինս լինում է Renault մակնիշի ավտոմեքենայով, որի մեջ հայտնաբերում են թվով 80 հատ «Արխանգելսկայա», 20 հատ «Ալֆա Լայն», 3 հատ «Աբսոլյուտ», 45 հատ «Չիստիե Ռոսի» օղիներ և 6 հատ «Արարատ» տեսակի կոնյակ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օղիներն ու կոնյակները պատրաստված են եղել տնային պայմաններում և բոլորի վրա եղել են կեղծ ակզիզային դրոշմանիշեր, որոնք ժամանակին օգտագործվել են գինու շշերի վրա:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ նյութերը ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն:
Այս դեպքը գալիս է ապացուցելու, որ Վարդենիսի ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է լուրջ հանցագործություն և հանրությունը դեռ չի մոռացել, որ ամիսներ առաջ կեղծ օղիների պատրաստման ու սպառման հետևանքով Արմավիր քաղաքում մարդիկ մահացան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+