211652_close_icon

Նախագահն այցելել է STARMUS VI միջազգային փառատոնի շրջանակում բացված գիտության ճամբար

views-count1323 դիտում article-date 16:03 10-09-2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ երեկոյան այցելել է STARMUS VI միջազգային փառատոնի շրջանակում Ազատության հրապարակում բացված գիտության ճամբար (Science Camp): Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահը շրջայց է կատարել ներկայացված տաղավարներում, ծանոթացել ցուցադրություններին։

Թեմատիկ տաղավարներում ներկայացված են գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները:

Գիտության ճամբար ծրագիրն անցկացվեկու է մինչև սեպտեմբերի 11-ը:

Նմանատիպ նյութեր