9015 դիտում
19:00 12-09-2022
Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարից. բախվել էին 3 Mercedes, Ford Transit և Opel ավտոմեքենաները. հիվանդանոց է տեղափոխվել Իրանի քաղաքացի, վարորդների մեջ կա առաքիչ և անվտանգության աշխատակիցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 10–ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Երևանյան խճուղու 13 հասցեի մոտ շղթայական ավտովթարի հետևանքով պարզվել է՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel-ը վարել է Երևանի բնակիչ, 26-ամյա Արթուր Կանանյանը, Mercedes-ներից մեկը վարել է Երևանի բնակիչ, 41-ամյա Կարեն Քյարամյանը, մեկ այլ Mercedes վարել է Երևանի բնակիչ, 40-ամյա Գալուստ Գրիգորյանը, մեկ այլ Mercedes վարել է Երևանի բնակիչ, 64-ամյա Ավետիք Տերտերյանը, իսկ Ford Transit-ը վարել է Երևանի բնակիչ, 55-ամյա Աշոտ Իրիցյանը:
Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Opel-ի ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 24-ամյա Նադերի Համիդ Ռեզանը:
Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խանաղյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Ա. Կանանյանը աշխատում է «ԿՖՍ» ՓԲԸ-ում՝ որպես առաքիչ, Mercedes-ների վարորդներից Ա. Տերտերյանը աշխատում է «Փորձաքննության ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝ որպես անվտանգության աշխատակից, իսկ Ford Transit-ի վարորդ Ա. Իրիցյանը աշխատում է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատում՝ որպես անվտանգության աշխատակից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 10-ին շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Երևանյան փողոցում՝ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, բախվել են 3 Mercedes, Ford Transit և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկային։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նույն վաշտի պարեկներ Արմեն Մուրադյանն ու Վոլոդյա Թադևոսյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+