211652_close_icon
views-count10447 դիտում article-date 21:50 13-09-2022

Ժամը 21.00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ, թեև կրակի ինտենսիվությունը թուլացել է․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մասին։ Ժամը 21.00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող մարտերի կրակի ուղղությունը զգալիորեն թուլացել է։

ՀՀ զինված ուժերը շարունակում են ամբողջ ծավալով կատարել իրենց առջև դրված պարտականությունները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով իր բացահայտ կեղծիքի գործելաոճը, փորձելով ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ լայնածավալ ագրեսիա, հայտարարություն է տարածել, թե իբր ՀՀ զինուժերը խախտել են այսօր՝ ժամի 9-ից սկսած հրադադար հայտարարելու մասին պայմանավորվածությունը՝ հրետակոծելով ադրբեջանական դիրքերը։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության այս հայտարարությունը բացահայտ անհեթեթություն է, քանի որ կեսգիշերից սկսած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ոչ մի րոպե չեն դադարեցրել հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծությունն ու գնդակոծությունը։ Այս կեղծիքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքկան ղեկավարությունը խորապես արհամարհում է միջազգային հանրության կարծիքը՝ բացահայտ ստեր տարածելով Հայաստանի իբր ագրեսիվ գործողությունների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բացառապես պատասխանել է պաշտոնական Բաքվի սանձազերծած լայնածավալ ագրեսիային»,– հայտարարել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ:

Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։

Հայկական կողմն ունի 49 զոհ և 43 վիրավոր, վիրավորներից երեքը քաղաքացիական անձինք են։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր