211652_close_icon
views-count4855 դիտում article-date 14:19 14-09-2022

Սոցապ նախարարությունը հորդորում է զինծառայողների համար սնունդ, հագուստ եւ այլ պարագաններ չհավաքել

Սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարարությունը հորդորում է դադարեցնել սնունդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրումը՝ զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով։

«Հարգելի՛ քաղաքացիներ, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ մեկնարկել են որոշ մասնավոր նախաձեռնություններ, որոնց շրջանակում հավաքագրվում է սնունդ, հագուստ և առաջնային անհրաժեշտության  պարագաներ՝ զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով։

Տեղեկացնում ենք, որ այս պահին չկա նման անհրաժեշտություն և հորդորում՝ դադարեցնել ցանկացած նման գործընթաց՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար․ պետությունն՝ ի դեմս պատասխանատու գերատեսչությունների, շարունակում է ապահովել անհրաժեշտ կարիքների բավարարումը։

Ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ 

Սոցիալական ոլորտին առնչվող հարցերի դեպքում առաջարկում ենք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ 114 կամ 044 17 03 21  հեռախոսահամարներով»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր