211652_close_icon
views-count6816 դիտում article-date 12:31 15-09-2022

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա. ՀԱՊԿ շտաբի պետ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա: Կազմակերպությունը հուսով է, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կլուծվի:

Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, այս մասին  ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։

«Եկեք առաջ չընկնենք, միայն ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որն այսօր առկա է Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ասել է նա՝ հավելելով, որ ռազմական ուժի կիրառման մասին այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ո’չ սեպտեմբերի 13-ին, ո’չ երեկ, ո’չ այսօր խոսք չի գնում:

Նա նաև հույս է հայտնել, որ նման սցենարի մասին խոսք չի էլ գնա:

Նմանատիպ նյութեր