211652_close_icon
views-count3661 դիտում article-date 18:27 20-09-2018

ՀԱՊԿ-ը Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը` հայ- ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի մասին

«Հայաստանի կողմից որևէ դիմում չի ստացվել հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ»,- Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ժամանակ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ը չի՞ պատրաստվում ինչ-որ կերպ արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը, Սիդորովը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ հակամարտության կողմերը իրենք զբաղվում են իրավիճակով և Հայաստանից ՀԱՊԿ-ին որևէ դիմում չի ստացվել այդ կապակցությամբ: Կարծում եմ, որ տեղում հակամարտող կողմերը հարցը կլուծեն` առանց ՀԱՊԿ-ի ուժի կիրառման»,- ասաց Սիդորովը: Նշենք, որ վերջին մի քանի օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը:

Նմանատիպ նյութեր