211652_close_icon
views-count25283 դիտում article-date 10:42 18-09-2022

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 26-ամյա վարորդը Nissan March-ով բախվել է գազատար խողովակին և հայտնվել ձորակում. վիրավորին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. ժամանել է ոստիկանության Սևանի բաժնի քրեականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:50–ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Սեդա Ս.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի  63-րդ կմ հատվածում, դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սեդա Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Փրկարարները ճանապարհից դուրս մոտ 100 մետր հեռավորության վրա՝ թփուտների մեջ  հայտնաբերել են վարորդին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան:

Դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր