6568 դիտում
12:00 19-09-2022
Ադրբեջանցիները գերեվարված զինվոր են սպանել. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի քարտուղար. shantnews.am
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանն ի պատասխան հայաստանյան լրատվամիջոցների հարցման, հաստատել է, որ ադրբեջանցիները սպանել են գերեվարված զինվոր Դավիթ Գիշյանին, հայտնում է shantnews.am-ը։
«Ադրբեջանական Telegram-ի ալիքներից մեկում հրապարակված տեսանյութում հարազատները ճանաչել են ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանին՝ ծնված 2002 թվականին։ Տեսանյութի կադրերից պարզ է դարձել, որ Դավիթը վիրավորվել է ուսի շրջանում եւ գերի է ընկել։
Սակայն երեկ հայտնի դարձավ, որ սպանվել է Դավիթ Գիշյանը։ Այսօր Եվրոպական դատարանին տեղեկացրել ենք, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը։
Բողոքարկել ենք նաև 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է մարդուն խոշտանգումներից և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից, և պահանջել ենք հրատապ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել՝ պատասխանի համար ժամանակ տալու փոխարեն»,-ասել է Հ. Սամվելյանը։

Նմանատիպ նյութեր
11024 դիտում
21:50 19-01-2021
Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում. NEWS.am
42999 դիտում
20:59 16-04-2021
Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»