«Ինչքան այս ստախոսները, այս կապիտուլյանտները մնան իշխանության, միշտ էլ կարելի է ցանկացած անակնկալ սպասել: Ցանկացած». Սերժ Սարգսյան (2021թ.). 168.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Երբ որ մենք փորձում էինք բացատրել, ասել, որ Հայաստանից զորակոչված զինվորները, այդ թվում` Ջերմուկից զորակոչված զինվորները, ծառայելով Պաշտպանության բանակում, ծառայելով Ղարաբաղում, պաշտպանում են ոչ միայն Ղարաբաղի սահմանները, պաշտպանում են նաև Հայաստանի սահմանները…
Հիմա վստահ եմ` դուք բոլորդ էլ դրանում համոզվել եք. սյունեցիներն ավելի շատ են համոզվել, Գեղարքունիքում ապրողներն ավելի շատ են համոզվել:
Ես նոր, որպեսզի իմ տեղեկությունը ճշտեմ, հարցնում եմ, ասում եմ՝ ադրբեջանցիները Ջերմուկից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են. 10 կմ հեռավորության վրա: Բա դա խայտառակություն չէ՞, ե՞րբ է եղել այդպիսի բան. 10 անգամ ավելի հեռու էին: Ամոթ չէ՞ մեզ համար, սա՞ էինք ուզում: Իսկ ո՞վ է ասել, որ այդ 10 կիլոմետրը չի դառնալու 2 կիլոմետր:
Սա խնդիր է, որը դեռևս չի ավարտվել, և ինչքան այս ստախոսները, այս կապիտուլյանտները մնան իշխանության, միշտ էլ կարելի է ցանկացած անակնկալ սպասել: Ցանկացած»։
Սերժ Սարգսյան
ք. Ջերմուկ
6 հունիսի 2021թ.
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում