1752 դիտում
10:17 20-09-2022
Պուտինն Ուկրաինայում ձախողում է «իր բոլոր ռազմական և ռազմավարական նպատակները. ծովակալ Թոնի Ռադաքին․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը կիրակի օրը Ռուսաստանին մեղադրել է զանգվածային ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ Օքսանա Մարկարովան ներկայացրել է զանգվածային գերեզմաններից հավաքված ապացույցներ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ուկրինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը Խարկովի մարզում խոշտանգումների ավելի քան 10 խցեր են հայտնաբերել այն շրջաններում, որոնք նախկինում գտնվում էին ռուսների վերահսկողության ներքո:
Նրա խոսքերով. «Խոշտանգումները տարածված պրակտիկա է եղել գրավյալ տարածքներում։ Դա նման էր նացիստների վարքին: Հիմա տեսեք, թե ինչ են արել ռուս ֆաշիստները»: Զելենսկին պնդում է, որ Ռուսաստանը պատասխան է տալու այս ամենի համար թե՛ մարտի դաշտում, թե՛ դատարաններում:
Ռուսաստանն, իհարկե, հերքում է Ուկրանիայի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին մեղադրանքները։ Բայց հավաքված տվյալների հիման վրա, ինչպես ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան է ասում, քրեական գործեր են նախապատրաստվում ոչ միայն երկրի, այլ նաեւ միջազգային դատարանների համար: Նրա խոսքերով, ռուսական զորքերի կողմից նախկինում օկուպացված տարածքներում գրանցված այս դեպքերը հրամայական են դարձնում Ուկրաինայի բոլոր օկուպացված տարածքների վերադարձը:
Նույն բռնություններն են իրականացվել նաեւ Կոզաչա Լոպան քաղաքում, որը նույնպես Իզիումի շրջանում է: Վերջին տվյալների համաձայն, Իզիում քաղաքի զանգվածային գերեզմաններում մարդկային 146 մարմին է հայտնաբերվել:
Ուկրաինայի իշխանությունները ներկայացրել են ապացույցներ, որ զոհերից շատերը մահից առաջ ենթարկվել են խոշտանգումների: Ապացույցներից մեկը սպանված քաղաքացիներից մեկի պարանոցին հայտնաբերված պարանն է:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էլ նշել է, որ Ուկրաինայում հայտնաբերված զանգվածային գերեզմանները վկայում են Ռուսաստանի ռազմական հանցագործությունների մասին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հետ զրույցի օրակարգի մեծ մասը եղել է Ուկրաինան:
Եվրամիության նախագահությունը կոչ է արել Ուկրաինայում Ռուսասատանի կողմից իրականացված հանցագործությունները քննելու նպատակով հիմնել միջազգային ռազմական դատարան: Կոչը հնչել է դաշինքը ներկա պահին նախագահող Չեխիայից:
Նշվում է, որ հայտնաբերված հարյուրավոր գերեզմաններում թաղված անձանց մի մեծ մասը խաղաղ բնակիչներ են, որոնց թվում կան կանայք և երեխաներ: Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին հայտարարել է, որ իրենք պահանջում են պատերազմի բոլոր հանցագործներին ենթարկել պատժի։ «21-րդ դարում խաղաղ բնակչության դեմ նման հարձակումները աներևակայելի են և նողկալի», - ասել է Լիպավսկին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մի քանի օր առաջ էր ասել, թե գտնում է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը պիտի կանգնի Միջազգային քրեական դատարանի առջեւ:
Պուտինն էլ դեռ հույս ունի, որ ուկրաինական ուժերի կողմից սկսված հակագրոհը, որի արդյունքում ազատագրվել է մոտ 8 հազար քառ. կիլոմետր տարածք, չի փոխելու Ուկրաինայում իր ռազմական ծրագրերը: Պուտինը հայտարարում է, որ նահանջից հետո կգա հարձակումը:
Սակայն Պուտինն Ուկրաինայում ձախողում է «իր բոլոր ռազմական և ռազմավարական նպատակները»: Այս մասին են ասում մեծաթիվ վերլուծաբաններ, ռազմագետներ ու ռազմական գործիչներ, այդ թվում` Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Թոնի Ռադաքինը:

Նմանատիպ նյութեր
1395 դիտում
09:39 23-11-2022
Պուտինն Ուկրաինայում առաջ է մղում բանտարկյալ հանցագործներին․ «Ամերիկայի ձայն»
6084 դիտում
10:15 28-04-2018
ՆԱՏՕ-ի բրյուսելյան հանդիպման նպատակները. «Ամերիկայի ձայն»
5411 դիտում
10:10 04-02-2022
Պուտինն իրեն դրել է դժվար կացության մեջ, ինչը նրան կարող է մղել ռազմական գործողությունների. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը