211652_close_icon
views-count6084 դիտում article-date 10:15 28-04-2018

ՆԱՏՕ-ի բրյուսելյան հանդիպման նպատակները. «Ամերիկայի ձայն»

Բրյուսելում ուրբաթ օրը սկսված ՆԱՏՕ-ի հանդիպումը վերջին հանդիպումն է հին մասնաշենքում: 29 անդամ պետություններ ընդգրկող կազմակերպության հետագա հանդիպումները կանցկացվեն մեկուկես միլիարդ դոլար արժողությամբ նոր մասնաշենքում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4368102.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Սակայն խնդիրներն ու մարտահրավերները չեն մնում հին շենքի ներսում: Իսկ խնդիրներից առաջինն, ինչպես գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգն է ասում, «Մոսկվայի վտանգավոր վարքն է»: «Դրանց շարքում են Ղրիմի անօրինական բռնակցումը, արևելյան Ուկրաինայում իրադրության ապակայունացումը, ժողովրդավարական գործընթացներում միջամտությունը, կիրբեր հարձակումները և ապատեղեկատվությունը»: Արտգործնախարարները քննարկելու են նաև Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում անվտանգությունը: Եվրոպական բարեփոխումների կենտրոնի վերլուծաբան Սոֆիա Բեշի խոսքերով, «Մի կողմից ունենք նախագահ Թրամփի հռետորաբանությունը, որը չի բխում ՆԱՏՕ-ի դիրքերից, մյուս կողմից տեսնում ենք իրական քայլեր Միացյալ Նահանգներից: Դրանց շարքում է ներկայումս ավելի խիստ դիրքն ընդդեմ Ռուսաստանի»: ՆԱՏՕ-ի այս հանդիպման օրակարգում է նաև Հյուսիսատլանտյան դաշինքն ընդլայնելու հարցը, երբ այստեղ է հրավիրվում Ուկրաինան: Բայց ինչպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմոլլերն է ասել, Ուկրաինան ունի հաղթահարելու մի քանի արգելք: «Մինչև ՆԱՏՕ-ին անդամակցելը, ձեր առջև կա մի շարք դժվար խնդիրներ հաղթահարելու ճանապարհ: Պիտի իրականացնեք մի շարք բարեփոխումներ պաշտպանության ու անվտանգության հաստատություններում»: ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումը նոր սահմաններ կգծի Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև, ինչը նշանակում է, որ այս գործընթացը կարող է տևել տարիներ: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Մոսկվայի հետ երկխոսությունն անհրաժեշտություն է և որ իր կազմակերպությունն աշխատում է այդ երկխոսությունը սկսելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր