47241 դիտում
12:23 20-09-2022
Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. Սարավանի ճանապարհին բախվել են Kamaz ու հեղուկ գազ տեղափոխող JAC բեռնատարները, վերջինս կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 160 կմ հատվածում բախվել են Kamaz և JAC մակնիշի հեղուկ գազ տեղափոխող բեռնատարները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով նույն վաշտի ավագ տեսուչ Համլետ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ պահին նշված վայրով անցնելիս են եղել ԱԻՆ ՓԾ ԲԱՎ վարչության բժիշկները, ովքեր էլ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։ Իսկ ԲԱՎ վարչության բժիշկները վերադառնում էին Սյունիքի մարզից, որտեղ թշնամու կողմից Սյունիքի որոշ բնակավայրերի նկատմամբ հարձակումներ կատարելուց հետո բժիշկները մեկնել էին այնտեղ ու իրենց մասնագիտական պարտքն են կատարել վիրավորում ստացած քաղաքացիներին օգնելով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13484 դիտում
23:11 12-07-2024
Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ «JAC» մակնիշի բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2056 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)