29010 դիտում
18:20 23-09-2024
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Սասուն Հարությունյանի վարած «Ford Transit» և Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Միշա Գևորգյանի վարած մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Iveco»-ն կողաշրջվել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+