1782 դիտում
09:35 21-09-2022
Աննա Վարդապետյանից հետո նոր փոփոխություններ կլինեն. ուշագրավ իրավիճակ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ տարբեր աղմկահարույց քրեական գործերով՝ փաստաբանները կապ են հաստատում նախաքննական մարմինների հետ եւ հետաքրքրվում են, թե, օրինակ, իրենց պաշտպանյալի գործով երբ են պատրաստվում նախաքննության ավարտ տալ կամ գործը կարճել, եւ նմանօրինակ այլ հարցեր:
Ի պատասխան նրանց, նախաքննական մարմինների քննիչները հայտնում են, որ այս պահի դրությամբ որեւէ բան չեն կարող ասել, քանի որ Գլխավոր դատախազ է փոխվել, եւ տարբեր քրեական գործերով կարող են նոր փոփոխություններ լինել, ուստի այս պահին քրեական գործերով որեւէ հստակություն կամ որոշում չեն կարող կայացնել: Ասել է թե՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մուտքը դատախազություն նաեւ ազդելու է աղմկահարույց քրեական գործերի ընթացքի վրա, իսկ թե ինչ փոփոխություններ են սպասվում, կհետեւենք զարգացումներին:
Նշենք, որ անգամ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունն էր պաշտոնական հաղորդագրություն տարածել, նշելով՝ Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել եւ ընդգծել է, որ կարեւորում է քրեական վարույթների, նախաքննության նկատմամբ արդյունավետ հսկողությունը, դատախազական ակտերի որակի ապահովումն ու դատարանում մեղադրանքի պատշաճ պաշտպանությունը․ «Առաջին հերթին ինձ անհրաժեշտ է հասկանալ տեղերում աշխատանքի կազմակերպվածության ձեւը, ժամանակի կառավարումը, վարույթների քանակը, դրանց կառավարումը: Կարեւոր է հասկանալ դատախազական ակտերի, նախաքննության նկատմամբ հսկողության, ինչպես նաեւ դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4861 դիտում
09:41 11-08-2020
Ուշագրավ կադրային փոփոխություններ Քննչական կոմիտեում. «Ժողովուրդ»
4021 դիտում
09:37 31-03-2021
ՀՀԿ-ն ընտրություններին չի մասնակցի. ուշագրավ իրավիճակ. «Ժողովուրդ»
2437 դիտում
10:13 30-11-2021
Ուշագրավ իրավիճակ Տոնոյանի կալանքի երկարացնելու մասով դատաքննության ժամանակ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1183 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
967 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»