1632 դիտում
09:25 22-09-2022
Տիգրան Ավինյանին վաղը փոխքաղաքապետ կնշանակեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանությունները որոշել են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ամեն գնով Երեւանի փոխքաղաքապետ նշանակել: Եվ չնայած՝ սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների հետեւանքով Երեւանի ավագանու նիստը հետաձգվել էր, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները հետ չեն կանգնել իրենց մտքից: Ավելին, հենց վաղը՝ սեպտեմբերի 23-ին, տեղի կունենա Երեւանի ավագանու նիստ:
Մենք տեղեկացանք, որ օրակարգի հենց առաջին հարցն էլ Տիգրան Ավինյանին Երեւանի փոխքաղաքապետ նշանակելու մասին հարցն է: Առհասարակ, նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց, սակայն իշխանությունների համար այս պահին օրակարգայինը հենց Տիգրան Ավինյանի նշանակումն է, եւ, չնայած, սահմաններում լարվածությունը դեռ պահպանվում է, սակայն դա հետ չի պահում նրանց՝ կատարելու իրենց ծրագիրը:
Հավելենք, որ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է, եւ չնայած Երեւանի ավագանու հերթական ընտրություններին դեռ մեկ տարի կա, սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ Տիգրան Ավինյանն արդեն սկսել է քարոզարշավը եւ PR քայլեր է իրականացնում անգամ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի դժբախտության ֆոնին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1837 դիտում
22:03 10-09-2022
Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու՝ սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում
833 դիտում
12:21 12-09-2022
Երևանի ավագանին կքննարկի Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը
1077 դիտում
11:48 23-09-2022
Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը. օրակարգում Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցն է.ՈՒՂԻՂ
Այս բաժնից
1183 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
967 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»