4113 դիտում
17:35 24-09-2022
Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն
Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել։ Իրանում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանի խոսքով՝ առաջիկա 2 ամսում Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն ավելի քան 80 ընկերություններ։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Առևտրի կենտրոնի բացումը մեծապես կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանն ու հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը։ Քննարկվում է նաև Իրանում հայկական ապրանքների նմանատիպ կենտրոնի բացման հնարավորությունը։ ՀՀ առևտրական կցորդները կարևոր առաքելություն են իրականացնում տարբեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման գործում»։

Նմանատիպ նյութեր
937 դիտում
19:40 07-12-2023
ՀՀ և Իրանի պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցը
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»