39936 դիտում
11:23 25-09-2022
Կասկադյորական ավտովթար Երևանում. 26-ամյա վարորդը Audi-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել կայանված Mercedes-ին, Mercedes-ն էլ Kia-ին, Kia-ն էլ՝ Toyota Land Cruiser Prado-ին. Audi-ն կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կասկադյորական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Արմեն Մարգարյանը իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 34-ամյա Լևոն Ց.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 41-ամյա Ռաֆայել Հ.-ի վարած Kia մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 48-ամյա Աննա Օ.-ին պատկանող Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Audi-ն կողաշրջվել է, իսկ ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արամ Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Արշալույս Ղուկասյանը:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Ա. Հարությունյանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ:
Քննիչի հանձնարարականով Audi-ն տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+