211652_close_icon
views-count1066 դիտում article-date 16:39 29-09-2022

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին 8 ամիսներին կազմել է 13.9 տոկոս. Քերոբյան

Ընթացիկ տարվա  առաջին ութ ամիսների տվյալներով Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ՝  13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս: Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նշեց, որ ընկերությունները որոշակիորեն ճշգրտում են իրենց պլանները: «Մենք ամեն կերպ փորձում ենք նրանց քաջալերել, որպեսզի չշեղվեն թե՛ ներդրումային , թե՛ գործառնական պլաններից և կարողանան իրենց ներդրումները կատարել մեր տնտեսության հզորացման գործում»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ պետք է ամեն ինչ անենք տնտեսության բնականոն գործունեությունն ապահովվելու համար:

«Դա կարևոր առաջնահերթություն է մեզ համար: Մինչ հիմա դա հաջողվում է, և ես համոզված եմ, որ այսուհետ ևս կհաջողվի»,- հավելեց նա:

Նմանատիպ նյութեր