211652_close_icon
views-count28736 դիտում article-date 11:27 01-10-2022

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. բեռնատար ЗИЛ-ը կողաշրջվել է, Lexus-ի վարորդը կանգնել է, որպեսզի օգնություն ցուցաբերի, Opel-ն էլ եկել, բախվել է Lexus-ին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 40-ամյա Սերոբ Ջ-ի վարած Lexus մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Արթուր Ս-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Արթուր Ս-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ՝ 47-ամյա Մարինե Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է այն, որ մինչև նշված վթարը, նշված վայրում դեռևս անհայտ հանգամանքներում ЗИЛ մակնիշի բեռնատարը կողաշրջվել է, և Lexus-ի վարորդը կանգնել է, որպեսզի օգնություն ցուցաբերի, և այդ ժամանակ Opel-ը եկել ու բախվել է Lexus-ին։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր