18295 դիտում
16:03 01-10-2022
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. Վանաձորում Opel Zafira-ի 34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել, որ իր օրինախախտումը չարձանագրվի, ավտոմեքենան էլ չտարվի հատուկ պահպանվող տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային ծառայության գումարտակի ավագ պարեկ, 35-ամյա Մկրտիչ Հակոբյանը Վանաձոր քաղաքում ծառայություն կատարելիս է եղել, երբ Բաղրամյան պողոտայում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել է Opel Zafira մակնիշի 10 ԼC 777 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավագ պարեկը պարզել է, որ նշված ավտոմեքենան տեխնիկական զննություն անցած չի եղել։
Արդեն տեղում պարեկը վարորդին հայտնել է, որ, քանի որ իր կողմից թույլ է տրվել վարչական իրավախախտում, ապա այն ոչ միայն պետք է արձանագրվի, այլ նաև պետք է տեղափոխվի պահպանվող հատուկ տարածք, սակայն վարորդ՝ Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Արամայիս Սարգսյանը, այդ ամենի մասին տեղեկանալով, պարեկին առաջարկել է, որ իր մոտ կա ընդամենը 20 հազար դրամ և պատրաստ է 20 հազար դրամը տալ պարեկին, որպեսզի վերջինս «աչք փակի». արձանագրություն չկազմի, ապա իր մոտ եղած 20 հազար դրամը Ա. Սարգսյանը փորձել է տեղավորի պարեկի գրպանում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկ Մ. Հակոբյանը Ա. Սարգսյանին բերման է ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին, ավտոմեքենան էլ տեղափոխվել է պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը և Ա. Սարգսյանը ներկայացվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+