1178 դիտում
12:21 02-10-2022
Բրազիլիայում անցկացվում են նախագահի և խորհրդարանի ընտրություններ
Այսօր Բրազիլիայում սկսվել է վերջին տասնամյակում առաջին խիստ բեւեռացված ընտրությունների առաջին փուլի քվեարկությունը: Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ ձախակողմյան Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան աջակողմյան թեկնածու Ժաիր Բոլսոնարոյին հաղթելու բոլոր հնարավորություններն ունի:
Մի քանի ամիս է ինչ Դա Սիլվան առաջատար է, սակայն Բոլսոնարոն հայտնել է, որ չի ընդունի պարտության արդյունքները, ինչը կարող է ինստիտուցիոնալ ճգնաժամի կամ հետընտրական բռնության վերաբերյալ մտավախություն առաջացնել:
Լուլան դա Սիլվան Բրազիլիայի նախագահ է եղել 2003-ից 2010 թվականներին։ Եթե նա ստանա վավեր քվեների 50 տոկոսից ավելին, ինչը, ըստ մի քանի հարցումների, միանգամայն հնարավոր է, ապա նա ջախջախիչ հաղթանակ կտանի եւ չի մասնակցի քվեարկության 2-րդ փուլին։
Եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների կեսից ավելին, ապա երկու թեկնածուներ կանցնեն հոկտեմբերի 30-ին կայանալիք 2-րդ փուլ։
Բոլսոնարոն սպառնացել է վիճարկել քվեարկության արդյունքները՝ ընտրական մարմիններին մեղադրելով իր դեմ դավադրություն իրականացնելու համար: Նա ասել է, որ կհարգի ընտրությունների արդյունքները, եթե քվեարկությունը «մաքուր եւ թափանցիկ» լինի։
Ակնկալվում է, որ թեկնածուն պահպանողական կոալիցիայում մեծամասնություն կլինի Կոնգրեսի 2 պալատներում, ինչը ձախերի համար կդժվարացնի երկրի կառավարումն իրականացնելը:

Նմանատիպ նյութեր
827 դիտում
14:35 02-10-2022
Բոսնիայում նախագահի և խորհրդարանի ընտրություններ են անցկացվում
2514 դիտում
19:06 18-09-2016
Բեռլինում այսօր անցկացվում են տարածաշրջանային խորհրդարանի և ՏԻՄ ընտրություններ
856 դիտում
17:04 10-03-2023
Թուրքիայում մայիսի 14-ին կանցկացվեն նախագահի և խորհրդարանի ընտրություններ
Այս բաժնից
655 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
760 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
1018 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով