211652_close_icon
views-count9959 դիտում article-date 13:02 03-10-2022

SHAMSHYAN.com ահազանգած քաղաքացիներն ասում էին. «Արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում. Արդարադատության նախարարն աշխատանքից ազատեց Արխիվում պրոֆեսիոնալ կադրերին աշխատանքից ազատած տնօրենին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրամանով աշխատանքից ազատվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը: Նախարարը նրան աշխատանքից ազատել է այն հիմքով,  նա մեկ տարվա ընթացքում կրկնակի կարգապահական տույժի է ենթարկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն նախկին տնօրեն Գ. Արշակյանի մասով 2 քրեական գործ և 3 քաղաքացիական գործ է քննվում, և նա շ այդ պաշտոնում բարեփոխումներ կատարելու փոխարեն, ինչպես ասում էին, SHAMSHYAN.com ահազանգած քաղաքացիները. Գ. Արշակյանը ոչ թե բարեփոխում, այլ քանդափոխում կատարեց այդ հիմնարկում. «Առաջին հերթին, անհիմն, առանց լուրջ հիմքերի, աշխատանքից ազատեց պրոֆեսիոնալ ու բանիմաց և, որ ամենակարևորն է, մարդկային հատկանիշներով օժտված աշխատակիցների, որոնց երկուսից ժամանակին SHAMSHYAN.com-ը հարցազրույց էր վերցրել և ներկայացրել ընթերցողներին»։

Այդ հրապարակումից հետո չէր դադարում SHAMSHYAN.com քաղաքացիների ահազանգերը, ովքեր, առաջին հերթին, մեծ ափսոսանք էին հայտնում ազատվողների համար, իսկ տնօրենի մասին ասում էին. «Ուշ, թե շուտ իրականություն էր դառնալու այն, որ արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում»։

ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրամանով աշխատանքից ազատված «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանն է



Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում հայտնի «ՄՄ» իրավաբանական գրասենյակի հայտնի փաստաբան Մասիս Մելքոնյանը միջնորդություններ էր ներկայացրել Հակակառուպցիոն կոմիտեին, որտեղ հայտարարության հիման վրա հարուցվել էր քրեական գործ, և սկսվել էր նախաքննություն։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայտնի փաստաբանական գրասենյակը պաշտպանում էր Հայաստանի ազգային արխիվի նախկին փորձառու և վաստակաշատ աշխատակիցներ, գիտակազմակերպչական աշխատանքների համակարգող Գևորգ Կեսոյանի, կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճեների մասնաճյուղի վարիչի տեղակալ Համասփյուռ Ավագյանի և ևս մեկ աշխատակցի շահերը։

Վերջիններս, ինչպես ժողովուրդն է ասում, «մեծ ամակ ունեն» արխիվի պահպանման գործում, սակայն, ըստ նրանց, ամիսներ առաջ տնօրեն նշանակված Գրիգոր Արշակյանը անօրինական, առանց որևէ լուրջ հիմքերի իրենց ազատել էր աշխատանքից և տնօրենի կողմից թույլ էին տրվել չարաշահումներ, որոնց առիթով էլ փաստաբանի դիմումի հիման վրա հարուցվել էր քրեական գործ։

Վերջին տարիներին հաճախակի ենք լսել, որ պրոֆեսիոնալ ու բանիմաց կադրերին պետք է աչքի լույսի պես պահել, մինչդեռ Հայաստանի ազգային արխիվոմ արշալույսները ոչ միայն խաղաղ չեն, այլ նաև տեղ չունեն պրոֆեսիոնալ, իրենց գործին գիտակ, առաքինի մարդիկ, այդ թվում՝ Գ. Կեսոյանն ու Հ. Ավագյանը։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր