211652_close_icon
views-count26295 դիտում article-date 11:01 25-12-2020

Դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետի նկատմամբ կալանք կիրառելը․ դատարանի բակում հավաքվածներն ասում էին՝ «արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մանուկյանը դռնփակ դատական նիստում հայտնեց, որ դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշեց մերժել Հայաստանի քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը, որով դատարանից խնդրում էին, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, 2-ամյսա կալանքի որոշում կայացնի Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստին ներկա էին նաև Մ․ Փարամազյանի շահերը պաշտպանող հայտնի փաստաբաններ՝ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը։ Դատարանի բակում էին հավաքված առաջնագծից դատարան ժամանած Քաջարանի քաղաքապետի աջակիցները։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/12/24/1174484/]Ինչպես ավելի վաղ հայտնել էինք[/url], Արդեն մի քանի ժամ է, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանի բակում մարդաշատ է: Դատարանի բակում են հավաքվել մեծ թվով սյունեցիներ, ովքեր դատարանից պահանջում են արդար դատավճիռ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանավորման հարցում և, որ դատարանը չդառնա խամաճիկ գործող իշխանությունների ձեռքերում: Իշխանություն, ով շինծու բազմաթիվ քրեական գործեր է կարել ու շարունակում է կարել, այդ թվում՝ Սյունյաց աշխարհի սահմաններն անառիկ պահող Քաջարան համայնքի ղեկավար Մ. Փարամազյանի նկատմամբ: Դատարանի բակում հավաքված քաջարանցիները իրենց խոսքն են ուղղում նաև այն մարդկանց, ովքեր կեղծ ապատեղեկատվություն են տարածում, թե իբրև մարդկանց ստիպողաբար ավտոբուսներով են բերել Երևան: Ֆոտոլրագրողի հետ զրույցում դատարանի բակում հավաքված քաջարանցիները ասում էին. «Ով կասի, որ մեզ ստիպողաբար են բերել, ապա դրանց ուղեղը նեխած է, մարմինը՝ փտած, դրանք իրենց կյանքով դժգույն ու դժբախտ են: Սյունեցին էն մարդն է, որ նրան ոչ ոք չի կարող իր կամքին հակառակ ստիպել ինչ-որ գործողություններ կատարել: Մենք օրեր շարունակ պայքարեցինք Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի համար, ով նույնպես պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագծից չի իջել ու հիմա էլ այստեղ ենք մեր Քաջարանի քաղաքապետի համար: Վստահ ենք, որ իշխանությունները արհեստական ու շինծու քրեական գործերով փորձում են վախի մթնոլորտ սերմանել, սակայն պետք է իրենց ականջներին օղ անեն, որ սյունեցիների վախը նույնիսկ թուրքն ու ազերիները չեն կարողացել բռնել, ուր մնաց խայտառակ կապիտուլյացիա ստորագրողն ու նրա նազիր- վեզիրները կարողանան: Մենք մինչև վերջ պայքարելու ենք, քանի որ նժարի վրա դրված է Հայաստանի լինել -չլինելու հարցը և Երևանում վեր ընգած իշխանության ներկայացուցիչները պիտի իմանան որ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է: Ու եթե փորձեն կոտրել այդ ողնաշարը, ապա կարող ենք ասել՝ որ Հայաստան պետությունը տարիների ընթացքում կկործանվի»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին դռնփակ դատական նիստ է տեղի ունենում, իսկ բակում հավաքվածները վանկարկում են՝ «Արդարություն», «Ազատություն Փարամազյանին»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր