24495 դիտում
22:43 03-10-2022
Պազվել է Երևանում Lexus-ի վարորդի կողմից Իսակովի պողոտայում չթուլյատրելի հատվածով անցնող, վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի ինքնությունը․ նա Կոտայքի մարզի 37-ամյա բնակիչ էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչ Գևորգ Դանիելյանի կողմից հոկտեմբերի 1-ին Երևանում մահվան ելքով վրաերթի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Եղվարդ քաղաքի բանկիչ 37-ամյա Ռաֆիկ Հարությունյանն էր, ով Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Շ․-ի կողմից վարած Lexus-ով վրաերթի ենթարկվելու հետևանքով տեղում մահացել էր։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Շ․-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, «Արգավանդ» կաhույքի սրահի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող տղամարդ հետիոտնին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Վարորդը դրանից հետո ահազանգել է ոստիկանություն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Մանուկյանն ու Գոռ Բաբայանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։
Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսանի, բաժնի պետի տեղակալներ Սամվել Սամվելյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+