211652_close_icon
views-count28381 դիտում article-date 22:54 07-04-2021

Պարզվել է Երևանում անհայտ վարորդի կողմից «Ռենեսանս» ռեստորանի մոտ վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և  244 հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով հարուցված քրեական գործի  շրջանակում պարզվել է մարտի 31-ին անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Շիրակի փողոցում «Ռենեսանս» ռեստորանի հարևանությամբ վրաերթի ենթարկված և տեղում մահացած հետիոտնի ինքնությունը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա  Երևանի բնակիչ, 83-ամյա Արևհատ Մ.-ն էր:

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործություններ՝ վրաերթ կատարած վարորդին և նրա ավտմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 31-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 60-65 տարեկան կին հետիոտնի:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել էր  փախուստի: 

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար  Արշակ Սաիյանի գլխավորությամբ: 

Դեպքի  մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սավելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: 

Տեղում քննչական  աշխատանքները ղեկավարող Դ. Մարտիրոսյանի որոշմամբ  հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի  և  244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝   Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր