211652_close_icon
views-count2032 դիտում article-date 23:11 04-10-2022

Բաքվում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը այսօր՝ հոկտեմբերի 4-ին, այցելել է Ադրբեջան։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ այցի շրջանակներում  Հասանովը հանդիպել է Աքարին։ Հանդիպումն անց է կացվել նախ դեմ առ դեմ, ապա՝ ընդլայնված կազմով։

Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հատկապես շեշտել են համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը:

Նմանատիպ նյութեր