211652_close_icon

Բաթումիում մեկնարկել է Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը

views-count949 դիտում article-date 15:51 10-09-2024
Երեքշաբթի Բաթումիում մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների 11-րդ եռակողմ հանդիպումը։ Այս մասին ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության X-ի միկրոբլոգում:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հանդիպմանը նախատեսվում է երկկողմ և եռակողմ ձևաչափերով քննարկել համատեղ ռազմական համագործակցության նոր հեռանկարներ, տարածաշրջանային անվտանգությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր