211652_close_icon
views-count96866 դիտում article-date 23:21 04-10-2022

«Մանախ» մականվամբ Արթուր Այվազյանը սպառնում է կտրել «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի ազգականների ականջները. ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 194 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևանի բնակիչ Արթուր Այվազյանի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական կայքի ուղիղ եթերով Վարդան Ղուկասյանի ազգականների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստով։

 Ա. Այվազյանը ուղիղ եթերում ասել է, որ կտրելու է Վ. Ղուկասյանի ազգականների ականջները տեսախցիկի առաջ և իր սպառնալիքներն ավելի իրատեսական դարձնելու համար հայտարարել է, որ Վ. Ղուկասյանի հարազատները կարող են դիմել իրավապահ մարմիններին ու միևնույն է, իրագործելու է սպառնալիքը ու դրա համար պատրաստ է դատապարտվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ԱԱԾ-ի այս տեղեկությունը փոխանցվել է նաև ոստիկանություն, որտեղ իմանալով հարուցված քրեական գործի մասին՝ մեր աղբյուրները նշում են, որ երբ իմացել են, որ խոսքը «Մանախ» մականվամբ Ա. Այվազյանի մասին է, նախ մի կուշտ ծիծաղել են ու ասել. «Մանախը լրիվ հայտնվել է «Ոսկե հորթի» Պանիկովսկու կերպարում, էն, որ Բենդերն ասում էր՝ ծերուկն անտանելի է դարձել։ Իբրև թե թուրքերի դեմը կարողացավ առներ, հիմա էլ փորձում ես հայի ականջ կտրել»։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Ղուկասյանն էլ հանրությանը հայտնի «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանն է, ով յութուբյան իր «Հանրային ձայն»-ով բազմիցս անդրադարձել է Ա. Այվազյանի, նույն ինքը՝ «Մանախի» «քաջագործություններին»։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր