211652_close_icon
views-count582 դիտում article-date 19:47 05-10-2022

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Մալթայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են հումանիտար խնդիրների հաղթահարման հնարավորություններին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպան Դոմենիկո Արդուինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Մալթայի կողմից Հայաստանում նախատեսվող ծրագրերին, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների հաղթահարման հնարավորություններին։

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների դատապարտման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր