1574 դիտում
10:08 06-10-2022
«Ապրելու երկիրը» Սիսիանում ոչ ոքի չի միանա. ՔՊ-ն հայտնվել է ծուղակում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ՝ Սիսիանում: Ինչպես հայտնի է, Սիսիանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական 5 ուժ, սակայն նրանցից ոչ ոք 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել, որպեսզի քաղաքի կառավարումը ստանձնի։ Առավել շատ ձայն է ստացել ՔՊ-ն՝ 4 հազար 93, «Աշխատանք եւ արդարություն» դաշինքը՝ 2 հազար 693, «Ապրելու երկիրը»՝ 2 հազար 307 ձայն, Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստանը»՝ 979, Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության դաշինքը»՝ 794։
Նկատենք՝ ընդհանուր առմամբ ավագանին ունենալու է 21 մանդատ, իսկ համայնքի ղեկավար ընտրելու համար պետք է 11 ձայն, ըստ այդմ՝ ՔՊ-ն կստանա 8 մանդատ, «Աշխատանք եւ արդարությունը»՝ 5 մանդատ, Արթուր Ղազինյանի կուսակցությունը՝ 2 մանդատ, եվս 2 մանդատ ունի Արման Բաբաջանյանի ուժը։ Վճռորոշը լինելու է «Ապրելու երկիր» կուսակցության 4 մանդատը, եւ, ահա, հենց այստեղ է թաքնված ինտրիգը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է ոչ ոքի չմիանալ եւ ավագանու առաջին նիստի ժամանակ, երբ պետք է առաջադրվեն համայնքի ղեկավարի թեկնածուները, նրանք կառաջադրեն հենց իրենց ցուցակը գլխավորող Արա Զաքարյանի թեկնածությունը:
Ստացվում է՝ այս պահի դրությամբ ՔՊ-ն սահմանամերձ Սիսիանում ունի 8 մանդատ, երկրորդ տեղը զբաղեցրած ուժն Արթուր Ղազինյանի կուսակցության հետ միասին՝ 7 մանդատ, այսինքն՝ ընդդիմությունը ներկայացված է յոթ մանդատով: Եթե անգամ Արման Բաբաջանյանի ուժի երկու ավագանիներն իրենց ձայնը տան ՔՊ թեկնածուին, միեւնույնն է, այդ ձայները բավարար չեն համայնքի ղեկավար ընտրելու համար: ՔՊ-ն հայտնվել է ծուղակում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1497 դիտում
21:11 12-10-2022
«Ապրելու երկիր» խմբակցությունը Սիսիանում վայր է դնում ավագանու իր մանդատները
1245 դիտում
21:26 14-02-2014
Խարդախի «իրավաբանական ծառայությունների» ծուղակում. տեսանյութ
Այս բաժնից
1171 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
955 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»