211652_close_icon
views-count1569 դիտում article-date 15:43 06-10-2022

Սարագյուղ, Բավրա և Ղազանչի բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցման համար Կառավարությունը 32 մլն 259 հազար դրամ է տրամադրել

Կառավարությունը 32 մլն 259 հազար դրամ է տրամադրել Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա և Ղազանչի բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցման համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել Շիրակի մարզպետարանը:

«49 մլն 716 հազար դրամ արժողությամբ «Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա և Ղազանչի բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի գումարի 65 տոկոսը՝ 32 մլն 259 հազար դրամը, կառավարության համամասնությունն է, որն այսօր հատկացվել է Շիրակի մարզպետարանին՝ շինարարին տրամադրելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Շինարարական աշխատանքները իրականացվել են «ԻՍՊ ԳՐՈՒՊ» և «Լայն Շին» ՍՊԸ-ների կողմից։

Նմանատիպ նյութեր