211652_close_icon
views-count1191 դիտում article-date 19:10 07-10-2022

Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 7-ին կայացած արտահերթ նիստում միաձայն հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին:

Արուսյակ Ջուլհակյանը շնորհակալություն է հայտնել խմբակցությանը՝ վստահելու եւ իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա երաշխավորել է, որ ստանձնած հանձնառությունը պատվով կկատարի:

Այս պաշտոնը զբաղեցնում էր նույն խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, սակայն վերջինս օրեր առաջ՝ հոկտեմբերի 3-ին, հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ իշխող ուժի կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում որպես թեկնածու առաջադրվելու կապակցությամբ:

Արուսյակ Ջուլհակյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր