Վարդան Վարդանյանը միաձայն ընտրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա՝ փետրվարի 11-ի արտահերթ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
Հանձնաժողովն առաջին նիստում միաձայն հաստատեց նաև հանձնաժողովի աշխատակարգի նախագիծը:
«Աշխատակարգն ամբողջությամբ բխում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքներից: Օրինակելի աշխատակարգ է»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։