13073 դիտում
13:25 08-10-2022
Ավտովթար Արարատի մարզում․ Արարատ գյուղում բախվել են Infiniti-ն ու ГАЗ 53-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ հոկտեմբերի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Այդ օրը, ժամը 18։30-ի սահմաններում Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում բախվել են նույն գյուղի բնակիչներ 43-ամյա Գարիկ Գրիգորյանի վարած ГАЗ 53 մակնիշի և 32-ամյա Վարդան Ղազարյանի վարած Infiniti մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Infiniti-ի ուղևոր՝ Արարատ քաղաքի բնակիչ 20-ամյա Սամվել Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Սերոբ Սաֆարյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Արման Սաֆարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+