211652_close_icon
views-count44714 դիտում article-date 23:40 08-10-2022

Խոշոր ավտովթար Երևանում․ ճակատ ճակատի բախվել են 2 KIA ավտոմեքենաներ․ կա վիրավոր, վարորդներից մեկը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, սիրված ու ճանաչված մտավորական Վիլիկ Զաքարյանն է․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22․00-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են KIA մակնիշի 2 ավտոմեքենաներ:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նուն վաշտի պարեկներ  Մեսրոպ Կարապետյանն  ու Հրաչյա Մկրտչյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և  քննիչ Արման Մարդոյանի  գլխավորությամբ։

Վթարի փաստով Ա․ Մարդոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություներով վարորդներից մեկը ՀՀ նկարիչների միության անդամ, սիրված ու ճանաչված մտավորական, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Վիլիկ Զաքարյանն է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր