898 դիտում
10:05 11-10-2022
Սփյուռքում չեն պատրաստվում լռել․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ-ադրբեջանական բանակցությունների և վերջին պաշտոնական հանդիպումների ֆոնին, ինչպես նաև Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան և Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո բուռն զարգացումներ են տեղի ունենում նաև հայկական Սփյուռքում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Սփյուռքի մի շարք հայաշատ քաղաքներում մեծ դժգոհությամբ են ընդունել տեղի ունեցող բանակցային գործընթացում Հայաստանի իշխանությունների պարտվողական ու զիջողական քաղաքականության շարունակականությունը, ինչպես նաև Արցախի հարցից փաստացի «ձեռքերը լվանալը»։
Մենք տեղեկություն ունենք, որ հանգստյան օրերին եվրոպական մի քանի երկրների հայ համայնքներում հանդիպումներ են եղել, որոնց ժամանակ քննարկվել են իրենց առաջիկա քայլերը։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, նախատեսվում է բողոքի ակցիաներ իրականացնել, որպեսզի իրենց մոտեցումներն ու ասելիքը լսելի դարձնեն։
Ավելին, մեր տեղեկություններով, օրերս մասնավորաբար Գերմանիայում ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ Սփյուռքի մի քանի ներկայացուցիչներ նշել են, որ չեն պատրաստվում լռել, պահանջել են, որ դեսպանը ՀՀ քաղաքական ղեկավարությանը փոխանցի, թե Սփյուռքում ինչ վերաբերմունք ունեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ առաջիկա սպասվող հնարավոր պայմանագրերի կնքման փաստին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2451 դիտում
10:03 03-06-2015
ՀԷՑ–ի տնօրեն Բիբինը չի պատրաստվում լռել և մի շարք հայտարարություններ է անելու. ՀԺ
11795 դիտում
19:36 14-02-2022
Ցանկացած ելքի ես պատրաստ եմ, չեմ պատրաստվում լռել. Վազգեն Ռշտունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4467 դիտում
10:39 01-02-2019
Եթե խոսել չես կարողանում, սովորիր լռել․ նորերը փորձում են լրացնել Մաեստրոյի տեղը․ «Փաստ»
Այս բաժնից
1174 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
958 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»