211652_close_icon
views-count1306 դիտում article-date 15:15 11-10-2022

ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդես է եկել ելույթով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդում

Հոկտեմբերի 10-ին կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով։ Հատնում է ԱԳՆ-ն։

Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա, մասնավորապես, ընդգծել է այս ծանր ժամանակահատվածում կրթության շարունակականության ապահովման կարևորությունը, որը պահանջում է ինչպես ազգային զգալի ռեսուրսների ներդրում, այնպես էլ՝ միջազգային հանրության ներգրավվածությունը։

Այդ համատեքստում Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումների վրա, որոնք վկայում են ադրբեջանական հասարակությունում արմատացած հայատյացության ծայրահեղ բարձր մակարդակի մասին։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ անկախ տեխնիկական առաքելության ուղարկման նախաձեռնությանը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ափսոսանք է հայտնել Ադրբեջանի կողմից առաքելության շարունակական խոչընդոտման առնչությամբ և արձանագրել, որ վերջինս մերժում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության առաջարկը և զգուշանում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները կարող են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ականատեսը դառնալ։ Քրիստիան Տեր-Ստեփանյանը հույս է հատնել, որ գլխավոր տնօրենը կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ առաքելության ուղարկման ուղղությամբ։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի կողմից իրագործված և ընթացիկ փուլում գտնվող համատեղ մի շարք նախաձեռնություններին։

Նմանատիպ նյութեր