211652_close_icon
views-count728 դիտում article-date 16:57 11-10-2022

Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Հայոց պատմություն. «Մշակ» շաբաթաթերթի հիմնադրման 150-ամյակ» թեմային

2022 թվականի հոկտեմբերի 11-ին շրջանառության մեջ է դրվում «Հայոց պատմություն. «Մշակ» շաբաթաթերթի հիմնադրման 150-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով երկկողմանի փոստային բացիկ: Տեղեկացնում է «ՀայՓոստը»։

Փոստային բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղեկալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը,  «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, ՀՀ ԳԱԱ հայ պարբերական մամուլի և հասարակական մտքի պատմության բաժնի վարիչ Ալբերտ Խառատյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ պարոն Հովիկ Մուսայելյանը:

Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է «Մշակ» շաբաթաթերթի առաջին թողարկման շապիկը: 

Բացիկի ձախ հատվածում պատկերված են «150 ԱՄՅԱԿ» և «ՄՇԱԿ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:   

Բացիկի դարձերեսին պատկերված է 1922 թվականի Թիֆլիսը, ինչպես նաև՝ էջեր «Մշակ» շաբաթաթերթից և Վաղարշակ Էլիբեկյանի ««Մշակ»-ի խմբագրությունը Թիֆլիսում» կտավը:

Թողարկման օրը` 11 հոկտեմբերի 2022թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` «Ասողիկ»
Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ
Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ
Տպաքանակը՝ 1000 հ. 

Նմանատիպ նյութեր