211652_close_icon
views-count1180 դիտում article-date 17:23 11-10-2022

ԵՄ դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն. «Ազատություն»

Եվրամիության դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին: 

Նշվում է, որ որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում: 

Այժմ արդեն քննարկվում են դրա իրականացման մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից, և երբ են ժամանելու Հայաստան։ Սակայն հստակ է, որ առաքելությունը կգա, «Ազատությանը» ասել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր