211652_close_icon
views-count838 դիտում article-date 11:54 17-01-2023

Եվրամիությունը մտադիր է 1 ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն 2 տարով․ «Ազատություն»

Եվրամիությունը մտադիր է 1 ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե 2 ամսով, այլ՝ առնվազն 2 տարով:

Ինչպես հաղորդում են «Ազատության» աղբյուրները, դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: Ընդ որում, ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում: Նախորդ առաքելության նման, այս անգամ էլ նրանք անզեն կլինեն:

Թե կոնկրետ քանի դիտորդ է ժամանելու, պաշտոնապես դեռ չի հաղորդվում: Ըստ «Ազատության» տեղեկությունների, սակայն, նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես 200 եվրոպացի մասնագետ:

Նմանատիպ նյութեր