211652_close_icon
views-count31774 դիտում article-date 18:17 11-10-2022

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Mercedes-ը «Վենեցիա» ռեստորանային համալիրի մոտ բախվել է ծառին և կողաշրջվել՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, կա վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում 25-ամյա Միհրան Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Վենեցիա» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ 

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Քանի որ երթևեկությունը ծանրաբեռնվել է, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Լևոն Սադաֆյանն ու Հովսեփ Հովսեփյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Գ. Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր