211652_close_icon
views-count30443 դիտում article-date 22:18 11-10-2022

Նոր մանրամասներ՝ Երևանի Լվովյան փողոցում տեղի ունեցած ողբերգական դեպքից. պարզվել է՝ 34-ամյա տղամարդը, ում 2 օր էր, որոնում էին, մահացել է նռնակի պայթյունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը հարուցվել է հոկտեմբերի 9-ին Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան 25  հասցեի մոտ գտնվող ձորակում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Աշոտ Հ-ի դիակի հայտնաբերման փաստով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական բաժինն արդեն ստացել է Աշոտ Հ-ի վերաբերյալ վերջինիս մահվան մասին եզրակացությունը, որը տրվել է ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնից։ 

Ըստ դատաբժշկի՝ վերջինիս մահվան պատճառ է հանդիսացել տրավմատիկ, հեմոռոգիկ շոկը, ձախ ստորին վերջույթի պայթյունաբեկորային վնասվածքը՝ սրունքի, ոտնաթաթի ջնջխումով։ 

Գ. Շամշյանի տեղեկություննեով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները կատարել են հսկայածավալ աշխատանքներ ու պարզել են, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 16։00-ի սահմաններում Աշոը Հ-ն միայնակ քայլել է դեպի նշված ձորակ, որի ընթացքում նրա ձեռքում գտնվել է դեռևս չպարզված տեսակի նռնակ ու արդեն ձորակում նռնակի պայթյունի հետևանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դիակի հայտնաբերման վայրում կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է նռնականման լծակի նմանվող մետաղական դետալ՝ գործարային թվագրումներով։ 

Հարուցված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Աշոտ Հ-ի՝ այդ օրերի տեղաշարժը ֆիքսվել է նաև փողոցում տեղադրված մի քանի տեսախցիկների կողմից։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 9-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Լվովյան փողոցի 25 հասցեի մոտ գտնվող ձորակում դի կա։

Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, բաժնի պետի տեղակալ Աբրահամյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Արտակ Մանուկյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել և տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Արթուր Թևոսյանը։ 

Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Հակոբջանյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել էին Երևանի բնակիչ՝ 34-ամյա Աշոտ Հ-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր