211652_close_icon
views-count50575 դիտում article-date 23:20 31-05-2019

Նոր մանրամասներ Արարատի մարզի Նորամարգ գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից. որոնվում է 60-ամյա տղամարդը, ով նռնակներ էր նետել ընտանիքի անդամների ուղղությամբ. կար 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ երեկ՝ մայիսի 30-ին, Արարատի մարզի Նորամարգ գյուղի 19-րդ փողոցի 10-րդ տանը նռնակների գործադրմամբ սպանություն և սպանության փորձ կատարելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը, ժանը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի բնակիչ, 60-ամյա Մանվել Գևորգյանը կենցաղային հարցի շուրջ նշված տանը վիճաբանել է նախկին կնոջ՝ 44-ամյա Ալինա Ներսիսյանի, վերջինիս ներկա ամուսնու՝ 60-ամյա Իշխան Վարդանյանի հետ: Վիճաբանության ժամանակ Մ. Գևորգյանը ձեռքին եղած 2 նռնակները նետել է Ա. Ներսիսյանի , Ի. Վարդանյանի և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրանում հաշվառված, նույն հասցեում բնակվող, 20-ամյա Անահիտ Նահապետյանի և 1-ամյա Ալեն Գևորգյանի ուղղությամբ: Պայթյունի հետևանքով նշված անձինք ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից տեղափոխվել են Մասիս բժշկական կենտրոն, որտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո նշված անձինք տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ժամը 18:00-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխված Ի. Վարդանյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Մ. Գևորգյանին հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/30/1126124/?fbclid=IwAR3QGm-TO8xkR5EXIgEKprjw90vt-z5xuBa4A0aM-JxRi3NruRMhBUcj9A8]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 30-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Բազմաբեկորային վնասվածքներով Մասիսի հիվանդանոց էին տեղափոխվել 4 քաղաքացի։ Հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Նշված անձինք հիվանդանոց էին տեղափոխվել Արարատի մարզի Նորամարգ գյուղից, որտեղ տեղի էր ունեցել պայթյուն, և ըստ նախնական տեղեկությունների՝ ընտանիքի անդամներից մեկը կամ նռնակ կամ այլ պայթուցիկ նյութ էր նետել տան վրա։ Նշված տուն էր ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խմբի մի մասը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Զաքարյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի Մասիսի պահպանության դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Իգնատ Թարվերդյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները, ինչպես նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վիրավորների ինքնությունը։ Գյուղ էին ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, ովքեր ծառայություն էին կատարում գյուղամիջյան ճանապարհներին, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեին։ Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Դեպքը կենցաղային հողի վրա է, և վիրավորներից մեկի նախկին ամուսինն է նռնակ նետել տան ուղղությամբ։ Հիմա երևի ոստիկաններն ու քննիչները տեղում կաշխատեն, կիմանան՝ հաստատ նռնա՞կ է եղել, թե՞ այլ պայթուցիկ նյութ»։ Հարևանները նշում էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանները, որոնցից մեկին՝ ոստիկանական ավտոմեքենայով։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները ասում էին նաև, որ տուժածներից մեկը մանկահասակ երեխա է, մեկը՝ հղի կին, երկուսը տարեց տղամարդ ու կին: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաև Արարատի մարզի դատախազի տեղակալ Վաղարշակ Մկրտչյանը։ Բոլոր վիրավորները տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 173+
173+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր