211652_close_icon
views-count24848 դիտում article-date 12:22 12-10-2022

Նուբարաշենի բանտում դատապարտյալը փորձել է պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան լինել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 162 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 1-ին մասնաշենքի 6-րդ խցի դատապարտյալ Սամվել Շահգելդյանի կողմից պարանով խցի պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպանություն փորձ անելու փաստով։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բանտի աշխատակիցների շնորհիվ հնարավոր է եղել կանխել ինքնասպանությունը։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր