87980 դիտում
10:09 13-05-2017
Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. 38-ամյա դատապարտյալը նախ ոտնաթաթերը գամել է խցի նստարանի փայտին, իսկ հետո փորձել ինքնասպան լինել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ՝ Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ, 38-ամյա Գարիկ Մելքոնյանի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մելքոնյանն այս տարվա մայիսի 2-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ 86 խցում ինքնավնասում կատարելու նպատակով զույգ ոտնաթաթերը գամել է խցի նստարանի փայտին, իսկ մայիսի 3-ին ինքնասպանություն գործելու նպատակով սավանով պատրաստած պարանի միջոցով փորձել է ինքնասպան լինել։
Բարեբախտաբար, բանտի աշխատակիցները նկատել և կանխել են այն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
24845 դիտում
12:22 12-10-2022
Նուբարաշենի բանտում դատապարտյալը փորձել է պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան լինել
111095 դիտում
10:22 20-09-2017
Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. թիվ 89 խցի կալանավորների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կան վիրավորներ