19591 դիտում
13:00 12-10-2022
Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Kia Optima-ն ու Opel Astra-ն․ ամուսիններն ու նրանց 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Դալար գյուղի Կոմիտաս և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 69-ամյա Վանիկ Մ․-ի վարած Kia Optima մակնիշի և 44-ամյա Գուրգեն Հ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գուրգեն Հ․-ն, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Անժելա Մ․-ն , 10-ամյա Սիրանույշ Հ․-ն և 3-ամյա Գոռ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գ․ Թադևոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սուլթանյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ընտանիքի անդամներ են՝ ամուսիններ և նրանց երեխաները։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+