1255 դիտում
15:17 13-10-2022
«Շենքը կառուցել են, գույքի համար միջոցներ չեն տրվել». Կառավարությունը 276,6 մլն դրամ ուղղեց 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը
Կառավարությունն այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարարությանը հատկացված բյուջեում կատարեց վերաբաշխում և 276 մլն 678 հազար դրամ ուղղեց 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը:
Այդ դպրոցներն են.
«Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան N 95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը,
«Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը,
«Երևանի թիվ 116 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը,
«Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը,
«Երևանի Ջ. Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը,
««Հերացի» ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը,
«Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը,
«Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը,
«Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը
«Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց դպրոցների վերանորոգմանն ու կառուցմանը զուգահեռ գույքի ձեռք բերումը՝ նշելով, որ սրանք այն դպրոցներն են, որոնք վերաներոգվել կամ կառուցվել են, սակայն գույքի ձեռք բերման համար միջոցներ չեն հատկացվել:
«Ունենք դեպքեր, որ շենքը կառուցում ենք, հետո մի տարի ման ենք գալիս, թե գույքը ոնց ձեռք բերենք, ինչ գույք ձեռք բերենք»,- ասաց վարչապետը և նշեց, որ նախապես մինչև անգամ վարագույրները պետք է նախագծվեն:
Անդրադառնալով ուսուցիչների ատեստավորման գործընթացին՝ վարչապետը նշեց, որ այդ համակարգը կայացման իր վերջնական փուլում է, և պետք է արդարությունը և արդյունավետությունն ապահովել:
«Մենք պետք է համոզված լինենք, որ մեր երեխայի հետ առնչություն ունեցող ցանկացած ոք ունի պատշաճ որակավորում, այսինքն՝ հիմա խնդիրը հնարավորինս արագ ներդնել մանկապարտեզների, դաստիարակ ուսուցիչների, արվեստի դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգ, որի էֆեկտներից մեկը նրանց պատշաճ աշխատավարձ ստանալն է»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ կամավոր ատեստավորման գործընթացին զուգընթաց ուսուցիչների շրջանում բավական մեծ ակտիվություն կա, նրանք միջոցներ են ձեռնարկում վերապատրաստվելու համար, երբեմն գումար են ծախսում դրա համար:

Նմանատիպ նյութեր
5904 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված