211652_close_icon
views-count1138 դիտում article-date 14:20 13-10-2022

Դուք հնարավոր և անհնարինը արեցիք, որ Արցախը հայաթափվի և հանձնվի Ադրբեջանին․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Գնա մեռի, արի սիրեմ...
ՀՀ-ն մինչև ձեր իշխանության զավթումը հանդիսանում էր Արցախի և արցախահայության անվտանգության երաշխավորը: Դուք ձեր ոչ բարով կառավարման և թրքասիրությամբ ամեն ինչ արեցիք, որ արցախահայությունը դառնա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, և ջանասիրաբար շարունակում եք արցախահայության էքզիստենցիալ գոյության իրավունքի ոտնահարումը: Դուք հնարավոր և անհնարինը արեցիք, որ Արցախը հայաթափվի և հանձնվի Ադրբեջանին, դուք պատրաստվում եք խաղաղության պայմանագիր ստորագրել և ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դուք ձեռքներդ լվացիք և քաշվեցիք մի կողմ, թողնելով Արցախը մեն-մենակ դարավոր և ոխերիմ..., բայց ձեր համար բարեկամ Ադրբեջանի առջև:

Ձեր կեղծ բարեպաշտությունը և խաղաղասիրությունը ողբերգություն բերեց մեր երկու հայկական պետությունների գլխին:

Հեռացե՛ք, թողեք ապրի Հայ ժողովուրդը և կերտի Անկախ և Ազատ Հայրենիք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր